|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պատմության ընթացքում առաջին անգամ մեր ընտրանու` սեփական հարկի տակ կայանալիք խաղի տոմսերը սպառվեցին հանդիպումից շուրջ 11 օր առաջ։
Այսօր` 15։00-ի սահմաններում, 15 հազար նստատեղ ունեցող «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում Հայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպման որևէ տոմս այլեւս չէր մնացել։
Տոմսերը սպառվեցին, սակայն տոմս գնել ցանկացողների հոսքը չի դադարում:
Վաճառքից հանվել են նաև Հայաստանի հավաքականի խաղերի համար նախատեսված ատրիբուտները, սակայն խաղի օրը դրանք կրկին հասանելի կլինեն երկրպագուներին։