Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի ինքնաթիռի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը, ինչպես պարզեց «Ժողովուրդ»-ը, ՀՀ պետական բյուջեի վրա ահռելի ծախս է նստում: Ըստ 2014թ. փետրվարի 4-ին ՀՀ նախագահի նստավայրի պաշտոնյայի և «Էյր Արմենիա» ընկերության միջև կնքված պայմանագրի՝ 100 մլն դրամ է փոխանցվել Ա-319 EK RA-01 ինքնաթիռի սպասարկման ծառայությունների համար: Սա ենթադրում է Ս․ Սարգսյանի այցերի ծախսերը՝ ավիասնունդ, վերգետնյա սպասարկման ծառայություններ, ավիավառելիք, կայանման վարձեր, օդաչուների աշխատավարձեր և օրապահիկ:
Ապրիլի 4-ին կնքված պայմանագրով ևս 100 մլն դրամ է փոխանցվել: Իսկ նույն օրը կնքված մեկ այլ պայմանագրով էլ 100 մլն դրամ տրամադրվել է ինքնաթիռի տեխնիկական սպասարկմանը: Եվ ամսվա վերջին՝ հունիսի 30-ի նոր պայմանագրով հերթական 100 մլն դրամն է փոխանցվել՝ այս անգամ Ս․ Սարգսյանի չվերթների ծախսերի համար: Փաստորեն, մեկ տարվա ընթացքում 400 մլն դրամ կամ մոտ 1 մլն ԱՄՆ դոլար է ծախսվել Ս. Սարգսյանի չվերթների կազմակերպման համար: Իսկ տարին դեռ շարունակվում է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: