|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչթվերթերի մեկնարկը տրվել է օգոստոսի 21-ից։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
«Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները։
Սահմանված ժամանակին Զվարթնոց օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան»,-ասված է Սյունիքի մարզպետարանի հրապարակման մեջ։
Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են եղել նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։
Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ. թռիչքները Երևանից տեղի կունենան ժամը 08։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ Տոմսերի արժեքը՝ սկսած 20 հազար դրամից։ Ցանկացողները կարող են տոմսերի համար դիմել «Ատլանտիս» ընկերությանը։ Ավիաչվերթերը իրականացնում է «ՆովԷյր» ավիաընկերությունը։