Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձավ Վերին Լարսի ճանապարհի փակ լինելուն և դրա հետևանքով առաջացած անհարմարություններին ու վնասներին:
«Մոտ 10 օր է` Վերին Լարսի ճանապարհը փակ է փլուզման պատճառով, և դա նորություն չէ մեզ համար, տարին երրորդ անգամ նման բան լինում է, ճանապարհը հաճախակի փակվում է: Մեզ հրամցնում են, որ մենք ԵՏՄ երկրների հետ մեծ կապեր ունենք և կարող ենք այդ շուկայից օգտվել, սակայն միակ ճանապարհը Լարսն է, որը տարվա կեսը փակ է լինում, և դրա պատճառով էլ տուժում են սպառողները, տնտեսվարողները»,- ասաց Չիլինգարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանից հիմնական բեռնափոխադրումներն իրականացվում են դեպի Ռուսաստան: «Մեզ մոտից ամառվա սեզոնին արտահանում են հիմնականում գյուղմթերք: Ճիշտ է, կառավարությունը և տրանսպորտի նախարարությունը լաստանավեր վարձեցին, բայց դա հարցի լուծում չէ, ամեն մեքենան մոտ 1000 դոլար թանկ է նստում` տեղափոխելը, ինչը մրցունակ չէ, և այդ ինտենսիվությամբ հնարավոր չէ տեղափոխել, ինչպես Լարսով էր իրականացվում»,- նշեց Կարեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ երբ Լարսը փակ չէր`15-20 օր առաջ, կարելի էր 100 հազար դրամով գնալ-գալու տոմս գնել, իսկ այժմ 150 հազար դրամից է սկսվում, իսկ «Աերոֆլոտ»-ով՝ 200-210 հազար դրամ:
Նա նշեց նաև, որ դեպի ՌԴ չվերթերի տոմսերը թանկացել են Լարսի փակ լինելու հետևանքով: «Նույն «Աերոֆլոտ»-ի տոմսի գները համարյա կրկնակի բարձր են»,- ասաց Չիլինգարյանը, ապա ընդգծեց, որ Լարսի աղետից օգտվել են նաև այլ կազմակերպություններ, որոնք մարդկանց են տեղափոխում Երևան:
«ԱԻՆ-ի միջոցով սկսեցին տեղափոխել մարդկանց, առաջին հերթին` կանանց, երեխաների, սակայն որոշ մարդիկ օգվեցին դրանից: Մի քանի ժամվա մոտեցածներն առաջ ընկան և օգտվեցին այդ իրավուքնից»,- ասաց նա:
Չիլինգարյանը հայտնեց նաև, որ այս պահին Լարսում է գտնվում առնվազն հարյուր մեքենա և մոտ երկու հարյուր մարդ: