Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս երկուշաբթի Գերմանիայի սննդամթերքի վերահսկիչ մարմինը կոչ է արել հետ կանչել խանութում վաճառվող է «Ferrero» ընկերության «Kinder» շոկոլադե սալիկները, գրում է Hetq.am-ը: Պատճառն այն է, որ նրանց կատարած փորձաքննությունները ցույց են տվել, որ շոկոլադի մեջ հնարավոր քաղցկեղածին տարրեր կան:
«Հետք»-ը վերջերս գրել էր, որ «Kinder»-ը նաև պարունակում է էժանագին համարվող բուսական յուղեր:
Այս անգամ «Kinder» շոկոլադում հայտնաբերվել է հանքային յուղերի անուշաբույր ածխաջրեր (MOAHs), որոնք Սննդային արտադրանքի անվտանգության եվրոպական մարմինը (European Food Safety Authority) համարում է «հնարավոր քաղցկեղածին և մուտագեն»:
Kinder շոկոլադի մեջ հայտնաբերված այդ ածխաջրերը (MOAHs) յուղի վերամշակումից ստացվող կողմնակի արտադրանք են:
Սննդամթերքի մեջ դրանք հիմնականում հայտնվում են այնպիսի վերամշակված թղթերի միջոցով, որոնց վրա նախկինում ներկով տպագրություն է եղել: Հենց այդ տպագրական նյութերն էլ են պարունակում վերը նշված յուղերը:
Այդպիսի վերամշակված թղթերը սննդամթերքի փաթեթավորման համար օգտագործելը պաշտոնապես արգելված չէ:
«Սպառվող սննդամթերքի համար չկա հանքային յուղերի որևէ ընդունելի քանակ»,-ասել է տեսչության աշխատակից Յոհաննես Հեգը (Johannes Heeg)՝ հղում անելով Սննդային արտադրանքի անվտանգության եվրոպական մարմնին (EFSA) և Ռիսկերի գնահատման ազգային ինստիտուտին (National Institute of Risk Assessment (BfR):
Նա նաև նշել է, որ արտադրողները, փոխանակ իրենց ապրանքը անհապաղ հեռացնեն խանութներից, ասում են, որ ամեն ինչ արված է օրենքի սահմաններում։
«Դուք չեք կարող տեսնել այն (վնասակար նյութերը, հեղ.), դուք չեք կարող դրա համն առնել, բայց այն կա,-ասել է Յ․ Հեգը գերմանական The Local-ի հետ զրույցում։- Մենք խորհուրդ ենք տալիս չգնել այս ապրանքները, քանի որ այդ տարրերի քանակն անընդունելի է սպառման համար»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում