|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արդեն հայտնել ենք, որ Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ մաքսային և առևտրի նախարար Նուրեթթին Ջանիկլին հաստատել էր շրջանառվող տեղեկությունները, թե «շուկա են ներկրվել թունավոր կոշիկներ» (քաղցկեղածին) կոշիկներ:
Ըստ Haberturk-ի` նախարարությունը հայտնել է, որ քաղցկեղածին կոշիկները պատկանում են չինական «Arow», «Arow Men» և «Arow Kids» բրենդին:
Հիշեցնենք, որ մաքսային և առևտրի նախարարությունը հայտնել է, թե չի թույլատրվում տարբեր պահեստներում պահվող, քիմիական նյութեր պարունակող 19 հազար 460 զույգ քաղցկեղածին կոշիկները շուկա հանելը: Հարցաքննություն է սկսվել` Էրենքոյ շրջանի մաքսային տնօրինությանը կից պահեստում հայտնաբերված քաղցկեղածին կոշիկների ոչնչացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար: