կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-15 22:03
Առանց Կատեգորիա

ԵՐԿԻՐ. Պատիվ ու քանակ

ԵՐԿԻՐ. Պատիվ ու քանակ
Դեկտեմբերի վերջին կայացան ՀՀ ԳԱԱ անդամների ու թղթակից անդամների հերթական ընտրությունները, որոնք վերստին փաստեցին քվեարկությամբ «գիտնական» ընտրվելու ողջ պերճանքն ու  թշվառությունը: Ինչպես միշտ, «ընտրություններ» կոչվող գործընթացին հետահայաց շրջանառվում են տարատեսակ խոսակցություններ այս կամ այն «թեկնածուի» որդեգրած նախընտրական մարտավարության վերաբերյալ: Ըստ խոսակցությունների` ոմանք այդ ընտրություններում` իբրեւ փաստարկ ներկայացրել էին իրենց պատկառելի գիտական վաստակն ու հեղինակությունը, ոմանք էլ... փողի քսակն ու ճարպկությունը:


Տեղեկություններ կան, որ խիստ ունեւոր թեկնածուներից մեկը մինչեւ 300.000 դոլար է ծախսել` ակադեմիկոսի բաղձալի տիտղոսն ունենալու ու այդ կոչումով իր դիրքերն ամրապնդելու համար: Պատմում են, որ սույն անձը քվեարկողներից ոմանց վճարել է ոչ միայն իր օգտին, այլեւ` մրցակիցների դեմ քվեարկելու համար: Սակայն նույն լուրերի համաձայն, գիտության կաճառի ոչ բոլոր այրերն են կուլ գնացել գայթակղությանը ու վճռականորեն ոչ են ասել փողի ուժով ակադեմիկոսի ցմահ պատվովճար ձեռքբերել ցանկացող  սուբյեկտին:



Թերեւս արժանին պետք է հատուցել պատիվն ու գիտնականի խիղճը 30 արծաթից գերադասող ակադեմիական այրերին: