|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի մաքսային և առևտրի նախարարությունը քաղցկեղածին կոշիկների մասին նոր հայտարարությամբ է հանդես եկել:
Ըստ Hurriyet-ի՝ նախարարությունը հայտնել է, որ չի թույլատրվում տարբեր պահեստներում պահվող, քիմիական նյութեր պարունակող 19 հազար 460 զույգ քաղցկեղածին կոշիկների շուկա հանելը:
Նշվում է, որ հարցաքննություն է սկսվել` Էրենքոյ շրջանի մաքսային տնօրինությանը կից պահեստում հայտնաբերված քաղցկեղածին կոշիկների ոչնչացման ուղղությամբ աշխատանքներ սկսելու համար:
Նախարարությունը խոստացել է «քաղցկեղածին կոշիկներն ամենակարճ ժամկետում ոչնչացնել», սակայն նման խոստում տրվել էր նաեւ մեկ շաբաթ առաջ:
Հիշեցնենք, որ քաղցկեղածին կոշիկների պատճառով մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ մաքսային և առևտրի նախարար Նուրեթթին Ջանիկլին հաստատել էր շրջանառվող տեղեկությունները, թե «շուկա են ներկրվել թունավոր կոշիկներ» (քաղցկեղածին), որոնք, ըստ նախարարի, բերվել են Չինաստանից:
Նշենք նաև, որ քաղցկեղածին կոշիկներից տուժողներ են եղել: