կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-28 14:57
Տարածաշրջան

Քաղցկեղածին կոշիկից տուժած թրքուհին պատմել է դեպքի մասին

Քաղցկեղածին կոշիկից տուժած թրքուհին պատմել է դեպքի մասին

Արդեն հայտնել ենք, որ Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացել այն բանից հետո, երբ մաքսային և առևտրի նախարար Նուրեթթին Ջանիկլին հաստատել է շրջանառվող տեղեկությունները, թե «շուկա են ներկրվել թունավոր կոշիկներ» (քաղցկեղածին) կոշիկներ:

 

Hurriyet-ի հետ զրույցում 18-ամյա Էսրա Քեյֆերը հայտնել է, թե կասկածներ ունի, որ այդ կոշիկներից է գնել: Նշելով, որ գնումը կատարել է բրենդային ապրանքներ վաճառող խանութից, նա ասել է. «Այդ կոշիկը գնել եմ նախորդ տարվա հուլիս ամսին: Անձրևի ժամանակ ոտքերիս վրա կարմիր խոցեր էին գոյանում: Մտածեցի՝ կոշիկի ներկից է: Որոշ ժամանակ չհագա: Սակայն երբ սկսեցի հագնել, մեկ օրում ոտքերիս վրա նույն խոցերը գոյացան և ջրակալեցին: Ողջ գիշեր ցավից չքնեցի: Երբ գնացի հիվանդանոց, բժիշկն ասաց, որ հնարավոր է` կոշիկներից է: Քսուքներ նշանակեց, բայց՝ ապարդյուն: Կոշիկներս ուղարկվելու են լաբորատորիա՝ ստուգման»:

 

Hurriyet-ի հետ զրույցում Սպառողական խնդիրների ասոցիացիայի նախագահ Այդըն Աղաօղլուն ասել է, որ, ըստ գործող օրենքի, թերություններով ապրանքի առաջացրած հետևանքների համար պատասխանատուն են դրանց վաճառքը թույլատրող հիմնարկներն ու ընկերությունները, եւ տուժած քաղաքացիներն իրավունք ունեն նրանց դատի տալու, նաև` այդ ապրանքը Թուրքիա բերող ընկերություններին:

 

Նախարար Նուրեթթին Ջանիկլին հայտնել է, որ քաղցկեղածին կոշիկներ ներմուծող մի շարք ընկերությունների անունները հայտնելը կարող է խնդիրներ առաջացնել, սակայն սպառողները պետք է էժան ապրանքների նկատմամբ զգույշ լինեն, քանի որ իրենք չգիտեն՝ այդ կոշիկները միայն մեծահասակների՞ համար են, թե՞ կան նաև մանկական կոշիկներ:

 

Ի դեպ, հայտնում են, որ անհնար է արտաքին տեսքից հասկանալ՝ տվյալ կոշիկը քաղցկեղածի՞ն է, թե՞ ոչ: