Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ շրջանառվող այն տեղեկություններին, թե Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն է լինելու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նրա խոսքով՝ առաջիկա օրերի ընթացքում որոշում կկայացվի, թե ով է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն, և այդ մասին տեղյակ կպահվի մամուլին և հանրությանը: «Նախնական տրամադրվածություններով չենք շարժվում, քննարկում ենք, քննարկումները կավարտվեն մոտ օրերս: Մի քանի օրից կիմանաք, թե ում անուններն են քննարկվում»,- ասաց Բաղդասարյանը:
Դիտարկմանը, թե Սամվել Բալասանյանը եղել է ՕԵԿ-ից, ԲՀԿ-ից, հիմա էլ ՀՀԿ-ից է ուզում լինել, մի ժամանակ հայտարարում էր, որ իր ճակատին ՕԵԿ է գրված, բայց հետո՝ ԲՀԿ, հիմա, փաստորեն, ՀՀԿ է գրվելու, Բաղդասարյանը հումորով պատասխանեց. «Ես, անկեղծ ասած, ուշադիր նայել եմ Սամվել Բալասանյանի ճակատին, որևէ բան չեմ ընթերցել: Համենայն դեպս, մենք, թեկնածուների հետ կապված, այնքան էլ կուսակցական պատկանելության վրա չենք սևեռվում, շատ կան անկուսակցականներ, մեր ֆրակցիայում էլ շատ անկուսակցականներ կան: Եթե դուք տեսնում եք` կադրային քաղաքականության մեջ մենք ավելի շատ նայում ենք հնարավորություններին»: