կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-17 15:32
Քաղաքական

Դեֆոլտի վտանգ չեմ տեսնում. Վահրամ Բաղդասարյան

Դեֆոլտի վտանգ չեմ տեսնում. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համաձայն չէ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության հետ, թե Հայաստանին դեֆոլտ է սպառնում: Նա այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ կան որոշակի պարամետրեր, որոնք վկայում են դեֆոլտի մասին, բայց դեֆոլտը Հայաստանին չի սպառնում:

«Դեֆոլտի համար կան պարամետրեր, որոնք երբ դիտարկում ենք համեմատության դաշտում, տեսնում ենք, որ այդ վտանգը չունենք: Իրոք, ունենք մտածելու խնդիր, որ մեր տնտեսության իրավիճակը բարելավենք, բայց դեֆոլտի վտանգ ես չեմ տեսնում: Տարիներ շարունակ այդ շահարկումները եղել են, նման հայտարարություններ հնչել են, բայց, որպես այդպիսին, տնտեսությունը դեֆոլտի չի գնում: Իհարկե, եթե մենք ճիշտ ռազմավարություն չվարենք, կարող է տարիներ հետո նման խնդրի առաջ կանգնենք»,- ասաց Բաղդասարյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի արտաքին պարտքը թույլատրելիի սահմանում է: «Կարող եք համեմատել տարածաշրջանի մյուս երկրների հետ: Ես նորմալ եմ համարում դա: Արտաքին պարտքի բեռի մեծացմանը զուգահեռ, մենք պետք է կարողանանք այնպիսի մոտեցումներ ցուցաբերել, որ աստիճանաբար կարողանանք թեթևացնել»,- ասաց Բաղդասարյանը: