| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Առայժմ նման քննարկումներ չկան. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է խորհրդարանական ընտրություններից առաջ իրավիճակ փոխվի, և ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ դաշինքով մասնակցի, թե՞ հստակ է, որ ՀՀԿ-ն միայնակ է մասնակցելու:
«Դաշնակցությունը նման ցանկություն չի հայտնել, ոչ էլ մենք ենք հայտնել: Չի բացառվում, որ քաղաքական կոնսուլտացիաներ լինեն նաև մեր մեջ: Եթե կլինի նման ցանկություն քաղաքական ուժերի կողմից, մենք կողմ ենք: Բայց նման որոշում դեռ չկա»,- ասաց նա:
Արձագանքելով դիտարկմանը, թե ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, որ ՀՀԿ-ի հետ դաշինքով հանդես կգա այն պարագայում, երբ բավարարվեն համաձայնագրում իրենց կողմից առաջ քաշված խնդիրները, Բաղդասարյանն ասաց. «Եթե լինի նմանատիպ խնդիր, մենք պատրաստ ենք քննարկման, իսկ ամեն ինչի արդյունքը կարող է լինել միայն քննարկումից հետո»:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը չգլխավորի ՀՀԿ ցուցակը, պատգամավորը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը մեր կուսակցության առաջնորդն է: Խորհրդի նիստում կորոշվի, բայց Սերժ Սարգսյանը մեր կուսակցության առաջնորդն է, և որևէ հիմք չկա, որ առաջնորդը չգլխավորի ցուցակը»: