Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Երևանում կայացավ Նալբանդյան-Լավրով համատեղ մամուլի ասուլիսը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ այդ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ դիտարկումներին:
Ըստ Բաղդասարյանի`Լավրովը հստակ հայտարարեց, որ Ղարաբաղյան հիմնահարցով զբաղվող լիազոր մարմինը Մինսկի խումբն է: «Լավրովն այլ կազմակերպությունների խնդրում է, որ իրենց չվերագրեն լիազորություններ և չշեղեն այդ գործընթացը հիմնական ուղղությունից»,- ասաց նա:
Ըստ ՀՀԿ-ականի՝ Լավրովը պարզ ասում է, որ որոշ կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ բիզնեսի են վերածել կարգավորման գործընթացը: «Ինչ-որ մի հայտարարություն մտցնելով` փորձում են գումարի վերածել և օգտվել այդ փաստաթղթից, բայց հիմնական հարց լուծողը հենց Մինսկի խումբն է, և որ այդ լիազորությունը տրված է Մինսկի խմբին: Լավրովի ասածը մեսիջ չէր, ուղիղ, պարզ հայտարարություն էր»,- ասաց Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով`Լավրովի այս այցը հերթականներից մեկն էր և որևէ այլ նպատակ չի հետապնդում: «Քննարկվել են մեր հետագա արտաքին հարաբերությունների հետ կապված հարցեր և Ղարաբաղյան հարցի հետ կապված խնդիրներ: Որևէ պահանջատիրական բան չկար նրա այցի մեջ»,- եզրափակեց Բաղդասարյանը: