կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-10 16:02
Առանց Կատեգորիա

Աստղերը հրապարակայնորեն ընթերցել են իրենց ուղղված վիրավորանքները

Աստղերը հրապարակայնորեն ընթերցել են իրենց ուղղված վիրավորանքները

Ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը հերթական անգամ հավաքել է հայտնի աստղերին, որպեսզի նրանք հրապարակայնորեն ընթերցեն այն բոլոր վիրավորանքները, որոնք գրվել են նրանց հասցեին Twitter-ում. գրում է Росбалт-ը:

 

Աստղերի թվում են եղել Սելենա Գոմեսը, Ջեսիկա Բիլը, Ջեք Բլեքը և այլք: Ուշագրավ է, որ նրանք միանգամայն տարբեր են արձագանքել վիրավորանքներին. Ոմանք շփոթված ծիծաղել են, ոմանք կատակի են վերածել այդ ամենը, իսկ ոմանք լրջորեն զայրացել են, նույնիսկ անվայելուչ բառեր շռայլել իրենց նեղացնողների հասցեին: