| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀԿ-ն որևէ որոշում չի կայացրել. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք մեր հայտարարությունը տարածել ենք և պատրաստ ենք նորմալ բանակցել` բոլոր քաղաքական ուժերի հետ համաձայնության գալու պայմաններում, ինչպես նաև` բոլորիս տրվի ժամանակ, որպեսզի կարողանանք պատրաստվել ընտրություններին և համերաշխ, առանց ցնցումների ու այլ խնդիրների գնանք ընտրությունների»,- ասաց նա։
Ըստ Բաղդասարյանի` Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին ասել է, որ դեկտեմբերին պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և դա վերջնական է: Նա հավելեց, որ ինքը ասել է` դեկտեմբերի համար պատասխանատվություն չի վերցնում, սակայն մայիս-հունիսին անցկացնելու համար վերցնում է այդ պատասխանատվությունը:
Պատգամավորի խոսքով` ընտրությունների անցկացման մայիս-հունիս ամիսը որոշված է եղել շատ երկար ճանապարհային քարտեզի քննարկման արդյունքում. պետք է լիներ Ընտրական օրենսգրքի քննարկում, օրենքների կարգավորում, քաղաքական ուժերին պատրաստվելու ժամանակ ու հնարավորություն էր տրվելու: «Ընտրական օրենսգրքի համար ինտենսիվ աշխատել ենք: Պետք է սա չարհամարհել, պիտի շանս տանք, որ միջազգային կազմակերպությունները կարծիք հայտնեն դրա վերաբերյալ, հետո նոր ընդունվի: Դրանից հետո միայն ժամանակ տրվի խորհրդարանական ուժերին, և անցկացվեն ընտրություններ»,- նշեց Բաղդասարյանը:
Ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ մյուս քաղաքական ուժերի պաշտոնական կամ ոչ պաշտոնական հայտարարությունները Բաղդասարյանը չմեկնաբանեց, նշեց` իրենց խմբակցությունն այդ մասին քննարկում դեռ չի անցկացրել: