Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, որ քննարկվում էր ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցը, ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա նախ խիստ քննադատեց այն քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր երկու օր առաջ բիրտ վերաբերմունք են ցուցաբերել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ, երբ ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա էր ընթանում ընդդեմ ՀՕՊ համակարգի, բողոքողների մոտ էր դուրս եկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով նույնպես դեմ էր ՀՕՊ համաձայնագրին: Սակայն վիճաբանություն էր սկսվել Հրանտ Բագրատյանի և բողոքող մի քանի տղամարդկանց միջև, որի ժամանակ շշով հարվածել էին Հրանտ Բագրատյանին:
«Մի քանի հոգի բիրտ, կոպիտ, անթույլատրելի վերաբերմունք են դրսևորել Հրանտ Բագրատյանի նկատմամբ: Ես սա համարում եմ դատապարտելի: Մեր պատգամավորը կաշկանդված չէ ընտրողի կարծիքով: Յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր մտածողությամբ և ընկալումներով, թեև ականջալուր է ընտրողների կարծիքին: Այս միջադեպն անթույլատրելի է, և զարմանում եմ, որ ոստիկանությունը ոչ մի քայլ չի կատարել այս ուղղությամբ»,- ասաց Խոսրով Հարությունյանը: