կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-25 17:11
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանն արտահերթ ելույթ ունեցավ ու կանգնեց վարչապետի «թասիբին»

Հովիկ Աբրահամյանն արտահերթ ելույթ ունեցավ ու կանգնեց վարչապետի «թասիբին»

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ-ում արտահերթ ելույթ ունեցավ, երբ քննարկվում էր «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը: Նա հանդուրժողականության կոչ արեց:

 

«Ես ուզում եմ նորից ճշմարտությունն ասել, անկեղծորեն խոսել, ինչպես որ միշտ իմ ելույթները լինում են անկեղծ»,- ասաց Հովիկ Աբրահամյանն ու հավելեց, որ ինքն է դեմ եղել, որ «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծելու որոշումը մտնի քառօրյա, որովհետև ԱԺ նախագահն ունի լիազորություն, սակայն ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի հարցնելու, թե ինչո՞ւ այդ հարցը չկա քառօրյայում: «Որովհետև իշխանությունների պրոբլեմներն եք փորձում թաքցնել, թաղել, կոծկել, ինչպես իրենց լեքսիկոններում մեր տարբեր գործընկերներ կիրառում են: Մենք ոչ մի բան չունենք կոծկելու, թաղելու: Հարգելինե'րս, հիշեք միշտ` մենք ոչ մեկի հետ չունենք պայման, կրկնում եմ, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ եթե գա պաշտոնի և սկսի զբաղվել ապօրինություններով, կոռուպցիայով, մենք դեմ ենք ի սկզբանե: Եթե նման մարդիկ կան, ձեր օգնությամբ, մեր բոլորի օգնությամբ, քաղաքացիական հասարակության օգնությամբ վեր հանենք, դատապարտենք», - ասաց Հովիկ Աբրահամյանն ու հավելեց, որ այս ամենի փոխարեն քննադատում են իշխանանությանը:

 

Նա անդրադարձավ իր նախկին ելույթներից մեկին և նշեց, որ ինքը խոստացել էր ստեղծել գազի հարցերն ուսումնասիրող հանձնաժողով և արդեն ստեղծվելու է այդ հանձնաժողովը: «Մենք չենք կարող մեկ, երկու, երեք, չորս հանձնաժողով ստեղծել ու ԱԺ-ի ամբողջ գործունեությունը տապալել: Եթե դուք` ՀՅԴ-ի իմ շատ սիրելի գործընկերնե'ր, դուք ասել եք` մինչև աշուն համաձայն եք, ես ձեզ տալիս եմ խոստում, որ մենք ստեղծելու ենք հնարավորություն աշնանը այդ հարցին անդրադառնալու: Ի՞նչ մասին է խոսքը, ինչո՞ւ ենք մեկս մյուսիս նեղացնում, վիրավորում: Դրա կարիքը չկա»,- նշեց Հովիկ Աբրահամյան:

 

Նա ճիշտ չի համարում ԱԺ ամբիոնից ամեն րոպե վարչապետի Տիգրան Սարգսյանի անունը հնչեցնելը և մեղադրելը այս ու այն գործերի մեջ: «Ամեն անգամ ջանք չեք խնայում վարչապետի անունը տալու և նրան փնովելու` վարչապետի եղբայրը, վարչապետը…»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: