կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-18 15:02
Քաղաքական

Մարդկային զոհերը չենք կարող բացառել, քանի որ Ադրբեջանի նման հակառակորդ ունենք

Մարդկային զոհերը չենք կարող բացառել, քանի որ Ադրբեջանի նման հակառակորդ ունենք

Ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի շփման գծում զոհեր չունենանք. Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներից մեկը հարց ուղղեց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին։ Ի պատասխան` Միրզոյանը նշեց, որ բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները ձեռնարկվում են` սահմանին կայուն իրավիճակ ապահովելու համար։ Նախարարի հավաստմամբ՝ իրավիճակը շփման գծում լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների հսկողության տակ և այդպիսին շարունակելու է մնալ:

«Սակայն, ցավոք, չենք կարող բացառել մարդկային զոհեր, քանի որ դա մեզանից կախված չէ, քանի որ ունենք այնպիսի հակառակորդ, ինչպիսին Ադրբեջանն է։ Հայկական կողմը, բնականաբար, անում է ամեն ինչ՝ մարդկային կորուստները նվազագույնին հասցնելու համար»,- ասաց Միրզոյանը։

Հարցին` արդյո՞ք ազատագրված 7 տարածքների կարգավիճակի վերաբերյալ կան տարաձայնություններ Երևանի և Ստեփանակերտի միջև, նա պատասխանեց, որ Արցախի տարածք կազմող բոլոր հողերն ունեն նույն կարգավիճակը՝ դրանք նրա անբաժան մասն են։