|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մոսկվայի դատարանի որոշմամբ` թմրանյութերի գործով ձերբակալվել է քրեական հեղինակություն` «օրենքով գող» Լաշա Նիժարաձեն` Լաշա Ցխալտուբսկին, ով հունվարին սպանված Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի կլանի հակառակորդներից է. տեղեկացնում է Интерфакс-ը:
Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է 17 գ հաշիշ եւ հարուցվել է քրեական գործ:
Ի դեպ, Սարատովի դատարաններից մեկի որոշմամբ` Նիժարաձեն գտնվել է վարչական հսկողության տակ` 1,5 տարի ժամկետով, նրան արգելվել է տեղաշարժվել գիշերը, հեռանալ բնակության վայրից` մերձմոսկովյան Դմիտրովից: Սակայն հանցագործը բազմիցս խախտել է այդ հաստատված ռեժիմը` տեղաշարժվելով ՌԴ տարածքով, անգամ` հեռանալով երկրից: Ոստիկանները չեն բացառում, որ նա մասնակցել է ԱՄԷ-ում անցկացված մեծ գողական հավաքին, որի ընթացքում 16 մարդ է «թագադրվել»: