Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրատես» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, որ, կրթության ոլորտի հիմնախնդիրները թողած, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դարդն է քաշում, նախորդ տարվա բյուջեի կատարողականի մասին հաշվետվություն ներկայացնելիս բավական տխուր իրավիճակում է հայտնվել:
Նախ` կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, ապա խորհրդարանում պատգամավորների հետ ունեցած հարցուպատասխանի ժամանակ խեղճացել է ուղղված հարցերից՝ որոշ դիտարկումներին չկարողանալով կոնկրետ պատասխաններ տալ:
«Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները, Հարությունյանը նեղվել է հատկապես պատգամավորների ճշտող հարցադրումներից: Խորհրդարանականները հիմնականում հետաքրքրվել են, թե նախարարությանը հատկացված բյուջեի որ մասն ինչի վրա է ծախսվել: Ծախսերի մեծ մասի վերաբերյալ նախարարը կցկտուր պատասխաններ է տվել, ու Փաշինյանը, տեսնելով, որ նախարար Հարությունյանը շատ է նեղն ընկնում, «ցրել է թեման ու նրա «թասիբին» կանգնել»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:
Գրեթե նույն պատկերն է եղել նաև խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ, մեկ տարբերությամբ՝ պատգամավորները նախարարին «խնայել» են, հարցերը մեղմ են ձևակերպել: «Քանի որ խորհրդարանում բյուջեի կատարողականը բաց ռեժիմով է քննարկվում, իմքայլական պատգամավորները, ներքին էթիկայից ելնելով, որոշել են՝առավել քան կոռեկտ լինել ու հարցախեղդ չանել Հարությունյանին»,- նշեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում