|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Հայաստանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը: Այս մասին տեղեկացնում են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: «Աշխարհասփյուռ հայությունը բարձր է գնահատում Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության բացահայտ դատապարտումը: Ֆրանցիսկոս Պապը խոսքերի և գործողությունների միջոցով շարունակում է բացահայտորեն մարտահրավեր նետել Թուրքիայի ժխտողականությանը: Հայոց ցեղասպանության մասին ուղղակի և անվախ խոսելով` այս անգամ արդեն հայկական հողի վրա, այնուհետև ուխտագնացություն կատարելով սուրբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Պապը ուժեղացնում է քրիստոնեական համերաշխությունը Հայաստանի հետ, ինչպես նաև խիզախ դիրքորոշում է որդեգրում` հանուն ճշմարտության և արդարության»,- ասել է հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը ելույթ է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում և շեղվելով նախապես պատրաստած և լրատվամիջոցների ներկայացուցիչներին նախօրոք բաժանած ելույթի տեքստից, կիրառել է Ցեղասպանություն եզրույթը: