|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հռոմի պապի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեւել է շուրջ մեկ ժամ: Հանդիպման ավարտին Պուտինը եւ Ֆրանցիսկոս պապը միմյանց նվերներ են մատուցել. տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
ՌԴ նախագահը Հռոմի պապին է նվիրել Քրիստոս Ամենափրկչի տաճարի պատկերով պաննո, նաեւ Ուղղափառ հանրագիտարանի մի քանի հատոր:
Հռոմի պապն իր հերթին ՌԴ նախագահին նվիրել է մեդալիոն` խաղաղության հրեշտակի պատկերով:
«Այս մեդալիոնը, որ ստեղծվել է անցած դարի վարպետներից մեկի կողմից, հրեշտակ է պատկրում, որ բերում է խաղաղություն, արդարություն, համերաշխություն եւ պաշտպանում է: Այստեղ նաեւ տեքստ կա Ավետարանից այն մասին, որ Աստվածաշունչը լույս եւ ուրախություն է բերում կյանք, ինչպես նաև աշխարհաքաղաքական մտորումներ պարունակում մեր ու մեր կյանքի մասին»,- ասել է Հռոմի պապը:
Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հռոմի պապի հետ հանդիպմանը դարձյալ ուշացումով էր գնացել` մեկ ժամ:
Ավելի ուշ Պուտինի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ ուշացման պատճառը Միլանում ձգձգվող բանակցություններն են եղել եւ Միլանի փողոցների խցանումները, իսկ Վատիկանում նախապես տեղյակ են եղել հանդիպման սկզբի հետաձգման մասին: