Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական կայքերը շարունակում են արձագանքել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին, ինչպես նաև նրա կողմից «ցեղասպանություն» եզրույթի` վերստին կիրառմանը:
Կայքը ուշադրության է արժանացնում Հայաստանից վերադառնալու ընթացքում օդանավում Պապի տված հարցազրույցին, որի ընթացքում նա հայտնել է, որ ինքը, «ցեղասպանությունից» զատ, այլ եզրույթ չէր կարող օգտագործել, քանի որ նախագահ Սարգսյանն իր ելույթում նույնպես օգտագործել էր այդ արտահայտությունը:
«Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան ելույթի ժամանակ «ցեղասպանություն» եզրույթի` վերստին կիրառման պատճառը Սերժ Սարգսյանի ելույթն է եղել», «Հռոմի պապը Սարգսյանի ելույթի ազդեցության տակ է եղել» և նմանատիպ մեկնաբանություններ են արել թուրքական կայքերը: