Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ընդունել է Հռոմի պապի ներողությունը չեչենների եւ բուրյաթների մասին խոսքերի համար:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ դիվանագիտական ուղիներով Վատիկանից ներողություն են խնդրել չեչենների եւ բուրյաթների մասին արտահայտությունների համար, Վատիկանի հայտարարությունների հետ կապված միջադեպը սպառվել է, Ռուսաստանն ակնկալում է, որ Վատիկանի հետ կառուցողական փոխգործակցությունը կշարունակվի: Ուղիղ կապի ժամանակ Չեչնիայի ղեկավարին հարց են տվել՝ ընդունում է նա արդյո՞ք ներողությունը։
«Մեզ համար հաճելի է, որ նրանք հասկացել են իրենց սխալը եւ ներողություն են խնդրում։ Մենք ընդունում ենք ներողությունը, բայց բոլորին ասում ենք՝ զգույշ եղեք, մի դիպչեք մեր՝ հենց չեչենների, զգացմունքներին», - պատասխանել է Կադիրովը։
Ավելի վաղ պոնտիֆիկոսը ճիզվիտական «Ամերիկա» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում, իբր, առավել դաժանություն են ցուցաբերում ռուսական ավանդույթից դուրս դաստիարակված զինվորները՝ որպես օրինակ նշելով բուրյաթներին ու չեչեններին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Հռոմի պապի հայտարարությունը չի օգնում ոչ Վատիկանի հեղինակությանը, ոչ էլ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը: