կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-30 17:11
Տարածաշրջան

«1դարի հաշիվ». Թուրքիայի փոխվարչապետը Ցեղասպանության ճանաչման հարցով բացահայտորեն սպառնացել է Գերմանիային

«1դարի հաշիվ». Թուրքիայի փոխվարչապետը Ցեղասպանության ճանաչման հարցով բացահայտորեն սպառնացել է Գերմանիային

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նախարարների խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել:

Ըստ Ulusalkanal-ի՝ լրագրողների հետ զրույցում Քուրթուլմուշն անդրադարձել է նաև Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը՝ բացահայտորեն սպառնալով Գերմանիային:

«1915 թվականի դեպքերի ընթացքում շատ մարդիկ են մահացել: Անհնար է հասկանալ նրանց, ովքեր ցանկանում են մեկ դար անց բացել մեկ դարի պատմություն ունեցող հաշիվը: Ոչ ոք լուրջ չի ընդունի որևէ խորհրդարանի ասածները: Խորհրդարանների պարտականությունը, եթե, իհարկե, անկեղծ են, եթե իրենց ձեռքում փաստեր կան, պատմաբանների ուսումնասիրություններին աջակցելն է: Ոչ մի խորհրդարան այլ պարտականություն չունի: Կցանկանամ ընդգծել, որ, որպես մեր բարեկամ երկիր, Գերմանիան պետք է ուշադիր լինի Թուրքիայի հետ իր հարաբերություններում»,- հայտարարել  է Թուրքիայի փոխվարչապետը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը: Գերմանիայի Կանաչների կուսակցության ղեկավարը հայտարարել էր, որ չի բացառում խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչումը