կարևոր
3754 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-24 17:52
Աշխարհ

Պակիստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին Հյուսիս-հարավ» միջանցքով

Պակիստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին Հյուսիս-հարավ» միջանցքով

Ռուսաստանում Պակիստանի դեսպան Մուհամմադ Խալիդ Ջամալին Խանտի-Մանսիյսկում կայացած ՏՏ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է՝ Իսլամաբադը պատրաստ է միանալ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին, եւ որ նա «սկսել է համապատասխան ընթացակարգը»: Բացի այդ, նա նաեւ հայտնել է Մետաքսի մեծ ճանապարհի երթուղին վերակենդանացնելու Պակիստանի մտադրության մասին: Այս որոշումը ուշագրավ է հետեւյալ հանգամանքներով.

Հիշեցնենք՝ Հյուսիս-Հարավ» Հնդկաստանից, Հարավարեւելյան Ասիայից, Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքի երկրներից դեպի Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ բեռների փոխադրման հիմնական երթուղին է: Պակիստանը չէր շտապում միանալ այս նախգծին` հաշվի առնելով Հնդկաստանի հետ իր բարդ հարաբերույթունները: Այդ պատճառով Հյուսիս-Հարավ միջանցքը, որը նախատեսում է ծովային կամ լաստանավային-ծովային հաղորդակցություն Իրանի հարավ-իրանական նավահանգստների եւ Մումբայի արեւմտյան հնդկական նավահանգստի միջեւ, անցել է՝ շրջանցելով նրա երկաթուղային-նավահանգստային ցանցը։ Սա այն դեպքում, երբ Պակիստանի եւ Իրանի երկաթուղային ցանցերը վաղուց կապված են միմյանց հետ. Դա մոտ 200 կմ Զահեդան (Իրան) – Նոկ-Կունդի (Պակիստան) գիծն է։

Իր հերթին, Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ գործում են չորս երկաթուղային սահմանյին անցումներ։ Երկրորդ, Երկրորդ, այս նախագծին կտրուկ հակազդեց ԱՄՆ-ը, որը սպառնում էր իր բոլոր մասնակիցներին պատժամիջոցներով, քանի որ, ըստ The New York Times-ի՝ «Ռուսաստանն ազատ մուտք է ստանում Հնդկաստան, ապահովում է հասանլիություն Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Պակիստան այն իրավիճակում, երբ սահմանափակումներ են մտցվել եվրոպական շուկաներ մուտք գործելու համար»:

Վերջապես, Պակիստանը պատրաստ է միանալ նաեւ չինական «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախագծին, որն արեւմտյան ԶԼՄ - ներում ներկայացվում է որպես «Հյուսիս – Հարավ» նախագծին մրցակից, եւ որին դեմ է նաեւ ԱՄՆ-ը: Սա նշանակում է՝ Պակիստնը, որը հավասարակշռելով Հնդկաստանի, Չինաստանի եւ Իրանի միջեւ, սկսեց գործնականում իրականացնել բազմավեկտորութոյւնն իր արտաքին քաղաքականության մեջ, հեռու մնալ տարածաշրջանի նկատմամբ արտաքին ուժերի շահերից (ԱՄՆ, Բրիտանիա, անդրազգային կորպորացիաների կլաստեր, Ճապոնիա եւ այլն), որոշեց օգտագործել իրավիճակն ինքնուրույն խաղի համար, որը հագեցած էր ազգային շահերի համար շահավետ աշխարհատնտեսական բովանդակությամբ` առանցքային անդրմայրցամաքային մայրուղիներին միանալու միջոցով: Եվ, դատելով բոլոր նշաններից, նման միտումը մոտ ապագայում ոչ միայն կպահպանվի, այլեւ կուժեղանա։

Ուստի առաջիկայում օրակարգում կընդգրկվի նաեւ Հյուսիս-Հարավի անվտանգության համատեղ ապահովման հարցը։ Դրան կնպաստի ոչ միայն Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի եւ Պակիստանի մասնակցությունը ՇՀԿ-ին, այլեւ 1995-ին ստեղծված Տարածաշրջանային համագործակցության Հարավասիական ասոցիացիայի ակտիվացումը (Աֆղանստանի, Նեպալի, Բանգլադեշի, Շրի Լանկայի եւ Մալդիվների հետ միասին), որի շրջանակներում Դելին եւ Իսլամաբադը մասնակցում են ոլորտային եւ միջոլորային տարածաշրջանային նախագծերի իրականացմանը՝ ներառյալ տրանսպորտային: Խոսքը, հնարավոր ուժի Եվրասիական կենտրոնի ձեւավորման մասին է` աշխարհագրական լայն ընդգրկմամբ։

Բանն այն է, որ Հյուսիս – Հարավ միջանցքը միասնական տրանսպորտային զարկերակ չէ։ Իրանական հողի վրա այն ճյուղավորվում է երեք թեւի։ Արեւմտյան տարբերակը ենթադրում է, որ բեռները երկաթուղով գնում են Ադրբեջան, այնուհետեւ Դաղստան, այնուհետեւ Ռուսաստանի եվրոպական մաս։ Կենտրոնական տարբերակը նախատեսում է երթուղի Կասպից ծովով դեպի Աստրախան։ Եվ, վերջապես, Արեւելյան երթուղին նախատեսում է գծի ձգում դեպի Միջին Ասիա` կամ Աֆղանստանի տարածքով, կամ Թուրքմենստանի տարածքով։ Իսկ Իրանը վերածվում է խոշորագույն տարանցիկ հանգույցի, որի տարածքում հատվելու են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» եւ «Հյուսիս – Հարավ» երթուղիները, իսկ դա արդեն ոչ միայն տնտեսույթուն է, այլեւ աշխարհաքաղաքականություն։

Ամեն ինչ արագ զարգանում է: Իրանում տրվել է Կասպից ծովի հարավային ափին գտնվող Գիլանի նահանգի Ռեշտ-Կասպյան երկաթուղային հատվածի շահգործման մեկնարկը, որը Հյուսիս – Հարավի մաս է կազմում, որը կապող օղակ է հանդիսանում Կասպից ծովի եւ Պարսից ու Օմանի ծոցերի միջեւ:

Միեւնույն ժամանակ, պետք է պատրաստ լինել նաեւ ԱՄՆ-ի հակագործողություններին, որոնք կշարունակեն տարբեր ճնշումներ գործադրել նախագծի մասնկիցների, այդ թվում` Պակիստանի վրա, ոչ միայն ուղղակիորեն, այլեւ երրորդ երկրների միջոցով, ինչը տեղավորվում է Արեւմուտքի հակառուսական պայքարի տրամաբանության մեջ։ Բայց նա պարտվում է տրանսպորտային միջանցքների մրցավազքում, նույնիսկ աշխարհաքաղաքական ճգնաժամեր ստեղծելով Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Հյուսիս – Հարավին միանալու Պակիստանի որոշումը դրա եւս մեկ ապացույցն է։

 

Ստանիսլավ Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի