Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գրում է․
«Անդրադառնալով Հայաստանին օգնության հարցով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթին՝ Մնացականյանը գրել է.«ՀԱՊԿ-ն իր անդամների համար ամեն ինչ է, բայց ոչ հավաքական անվտանգություն: Բելառուսն այն բացահայտորեն վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության։ Բելառուսի հետ կապված իրավիճակի զավեշտն այն է, որ թեև նրանք դաշնակիցներ են ՀԱՊԿ-ում, բայց նաև Չմիավորման շարժման անդամներ են։ Ինչպիսի կատակ»:
ՀՀ նախկին ԱԳ նախարարը հավելել է.«Բելառուսի բռնապետի հիմար դատողությունները և հուզական պոռթկումները վտանգավոր են, քանի որ նա փորձում է ուրիշներին գցել իր մակարդակին և նրանց փորձ տալ: Իհարկե, նա իր շրջապատում նախընտրում է ադրբեջանցի «յուրայինին»։ Աշխարհի բռնապետե՛ր, միավորվե՛ք»:
Այնուհետև նշել է, որ «փաստը մնում է փաստ, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքը շարունակում է օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից»: Ըստ Մնացականյանի՝ «ցանկացած խաղաղ բանակցություններ՝ առանց Հայաստանի անհապաղ և ամբողջական ապաօկուպացման հարցը լուծելու, խաղաղության ծաղր են»:
«Արցախի դիտարկումը՝ առանց նրա ժողովրդին սպառնացող իրական, շոշափելի, գոյաբանական սպառնալիքի անդրադառնալու, նախերգանքն է այն զանգվածային հանցագործություններին օժանդակման և աջակցման ակտի, որն Ադրբեջանը պատրաստ է իրականացնել։ Նրանք բավականին նախազգուշական նշաններ են տալիս նման միտումների համար»։