կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-11 02:06
Սպորտ

Արսեն մարտահրավեր է նետել Դարչինյանին

Արսեն մարտահրավեր է նետել Դարչինյանին

Մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորխե Արսեն, ով  2009-ի փետրվարին պարտվել էր Վիկ Դարչինյանին, մարտահրավեր է նետել վերջինիս: Դարչինյանն  ուրախությամբ ընդունել է այն և հայտարարել, որ Արսեին նակուտի կենթարկի և վերջ կդնի նրա կարիերային։

«Կարծում եմ` Խորխե Արսեն գժվել է: Նա կարծում է, որ ես Վասկեսն եմ, ով կկանգնի նրա դիմաց և ոչինչ չի անի։ Ես նրան կպատժեմ ավելի խիստ, քան նախորդ անգամ։ Եթե ես կրկին հանդիպեմ նրա հետ, ապա դա տեխնիկական նոկաուտ կլինի, դա կլինի 2011թ. տարվա  նոկաուտը, նրան կթվա, թե նա բեռնատարի տակ է ընկել։ Ես ուրախ եմ, որ Արսեն ինձ մարտահրավեր է նետել։ Մենք նման ենք. երկուսս էլ կռվում ենք մեր երկրպագուների համար։

Ես պարզապես ցանկանում եմ նրան ասել` մի բան է քո թիմի հետ միասին լավ դիրք ընդունես տեսախցիկների առջև և ինձ մարտահրավեր նետես, մեկ այլ՝ ռինգում նույն բանը կարողանաս անել, երբ մենք միայն երկուսով կլինենք: Խոստանում եմ քեզ և իմ բոլոր երկրպագուներին` ես քեզ կպատժեմ, դաժան նոկաուտի կենթարկեմ և վերջ կդնեմ քո կարիերային»,- հայտարարել է բռնցքամարտիկը: