|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Արագած Ղևոնդյանի և Մարտիրոս Գրիգորյանի դեմ մահափորձի գործի նախաքննությունը: Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեց ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Միքայել Համբարձումյանը:
Մեզ ուղղված պատասխանում մասնավորապես ասված է. «Նկատի ունենալով, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Արագած Ղևոնդյանին և Մարտիրոս Գրիգորյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավոր և ողջամիտ միջոցները, նախաքննական մարմինը բոլոր ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության, իսկ վերջնական որոշում կայացնելու համար` նաև դրանց բավարելիության տեսանկյունից գնահատելով եզրակացրել է, որ Արա Բուդաղյանի և Վիտալի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` արդարացման հիմքով, ուստի ԱԱԾ քննչական վարչության որոշմամաբ նրանց նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հունիսի 10-ին նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվել է»:
Մեզ հայտնեցին, որ հիշյալ գործի նախաքննությունն ավարտվել է երեկ` հունիսի 13-ին, և գործի նյութերը` բաղկացած 17 հատորից, մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին տրամադրվել են` ծանոթացման, որից հետո, սահմանված կարգով, Հենրիկ Ավագյանի ու Գարեն Աթաջանյանի մասով գործը ուղարկվելու է դատաքննության:
Հիշեցնենք, որ արդարացումից հետո Արա Բուդաղյանը հայտնել էր, որ սպասում էր արդարացման` եթե ինքը մեղավոր լիներ, ապա չէին արդարացնի:
Նշենք, որ գործով տուժող Սուրիկ Խաչատրյանը, ըստ Yerkir.am-ի տեղեկությունների, ներկայումս գտնվում է Գերմանիայում` բուժման նպատակով: