|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
««Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով ազգային անվտանգության ծառայությունում մի շարք վարկածներ են առաջ քաշվել։ Պարզվում է՝ Հենրիկ Ավագյանը կանգնած է եղել մեքենայի աջ կողմում, և, բնական է, կրակել է միայն աջ կողմից, սակայն կարծես թե փորձաքննության ընթացքում հայտնաբերվել են փաստեր, որ կրակոցների հետքեր են հայտնաբերվել նաև մեքենայի ձախ կողմում։ Եվ հիմա քննարկվում է այն վարկածը, որ Հենրիկ Ավագյանի կրակելուց և փախուստի դիմելուց հետո մարզպետի մեքենայի ուղղությամբ այլ կրակոցներ էլ են հնչել։ Ու եթե սա ապացուցված համարվի, ապա կատարված հանցագործության աստիճանը ինքնաբերաբար կծանրանա։
Գրել էինք, որ գործով կալանավորված Գարեն Աթաջանյանը ցուցմունք է տվել Արա Բուդաղյանի դեմ, ինչից հետո, ըստ լուրերի, վերջինիս պետք Է ազատ արձակեին՝ հիմք ընդունելով առողջական վիճակը։ Սակայն մեզ հասած տեղեկություններով՝ օրերս միջնորդություն է ներկայացվել առողջապահության նախարարություն, որպեսզի հանձնաժողով ստեղծվի, և ստուգման ենթարկեն Գարեն Աթաջանյանին՝ պարզելու համար, թե արդյո՞ք նրա առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է, թե ոչ։
Այսպիսով, հետաքրքիր զարգացումներն առջևում են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։