|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա արձակված կրակոցների գործով շաբաթ օրը խուզարկություն է կատարվել Արտակ Բուդաղյանի առանձնատանը:
Նույն ժամին խուզարկություն է կատարվել նաև Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի տանը: Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ առաջին անգամ են իր տունը խուզարկում: Նրա խոսքով՝ խուզարկության ժամանակ ինքն իրավապահներին է ներկայացրել իրեն պատկանող օրինական գազային ատրճանակ եւ որսորդական հրացանը, որոնք, ամենայն հավանականությամբ, ուղարկվել են փորձաքննության: Կարապետյանը նշեց, որ հայտնաբերված զենքերի փաստաթղթերը կան: «Ներկայացրել ենք, կազմել են արձանագրություն, տարել են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում հիշյալ երկու անձինք էլ հարցաքննվել են: Գործի շրջանակներում մի շարք խուզարկություններ են կատարվել նաև այլ անձանց տներում: