|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր լրագրողները գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հարց ուղղեցինՍուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակահերթ բացելու դեպքի մասին: Լրագրողները հետաքրքրվեցին՝արդյո՞ք այդ փաստը չի վկայում, որ երկրում արդարադատությունը չի գործում, և մարդիկ ստիպված իրենք իրենց ձեռքն են վերցնում արդարադատության իրականացումը:
Գևորգ Կոստանյանի խոսքով՝ ցանկացած հանցագործության քրեական գործի ընթացքի վերաբերյալ նման եզրահանգումները հանգեցնում են դատավարության մասնակիցների իրավունքների խախտմանը:
«Քննությունը դեռևս իրականացված և ավարտված չէ, բայց արդեն հետևություն է արվում, որ չեն վստահել արդարադատությանը, դրա համար էլ դիմել են այդ քայլին: Եթե արդարադատությունը դեռևս ընթացքի մեջ է, ենթադրություններ ու հետևություններ եկեք չանենք»,- ասաց գլխավորդատախազը: