Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ՀՀ Աժ-ի միջանցքներում պատգամավորների քննարկման հիմնական թեման նախօերին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա հնչած կրակոցներն էին: Նույնիսկ ՀՀԿ-ականներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս պատմությանը մի տեսակ տարակուսանքով էին վերաբերվում: Բոլորի համար անհասկանալի էր, թե ինչպես է ստացվել, որ 20-ից ավել կրակոցներ են հնչել շուրջ 10 րոպե, ինչպես ասել է մարզպետը, բայց ավտոմեքանայի մեջ գտնվող երեք անձինք՝ մարզպետը, նրա օգնականն ու վարորդը, որևէ վնասվածք չեն ստացել, այն դեպքում, երբ, ըստ լոտերի, կրակոցները հնչել են «Մակարով» տեսակի ատրճանակից: Բացի այդ՝շատերի մոտ տարակուսանք էր առաջացրել այն փաստը, որ, ըստ վկայությունների, ավտոմեքենայի վրա կրակել են ընթացքի ժամանակ, մինչդեռ հետքերը դիմահար կրակոցի են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։