Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռիսկի տակ է դնում Թուրքիայի տնտեսական վիճակը` հասցնելով այն անկման եզրին: Այդպիսի վիճակ արդեն տեսել ենք Լատինական Ամերիկայում` պոպուլիստական ռեժիմների օրոք: Bloomberg-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել «Էշմոր Գրուպ» ընկերության ներդրումների հարցերով մենեջերը:
Մինչդեռ, ըստ նրա, Թուրքիան ավելի դիվերսիֆիկացված է, քան Վենեսուելան, որի տնտեսությունը կախվածություն ունի նավթից, այնուամենայնիվ, երկիրն այս պահին գրեթե նույն վիճակում է, և հավանաբար, 85 միլիարդ դոլար արժողություն ունեցող աճող շուկան կկործանվի:
Թուրքական իշխանությունները շարունակաբար մերժել են կապիտալի վերահսկումը պարտադրող բոլոր նախագծերը և ասել, որ իրենք հավատարիմ են ազատ շուկայական հարաբերություններին: Էրդողանն ասել է, որ «ամբողջական վերանայման» կարիք կա երկրի Կենտրոնական բանկում, և մեղադրել է ԿԲ նախկին նախագահ Մեթին Չեթինքայային շուկաների հետ հաղորդակցությունը ձախողելու, ինչպես նաև վստահություն ներշնչել չկարողանալու մեջ:
Թուրքական լիրան 0.3%-ով անկում է ապրել դոլարի նկատմամբ` ավելացնելով այս տարվա գնանկումը մինչև 8%-ով, որը երկրորդ ամենամեծ անկումն է զարգացող շուկաներում:
Ներկայացնում ենք կազմակերպության Լոնդոնի մասնաճյուղի ղեկավար Ջան Դեհնի բնութագրիչները` կապված գնանկման հետ: