|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում, երբ քննարկվում էր «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին հարցը, ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա, դիմելով ներկա պատգամավորներին, հերթով սկսեց թվարկել նրանց անունները: «Քիչ էիք, ասեցի` անուն-ազգանունով դիմեմ»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ` եթե պետությունը ՏԻՄ-երին գույք է տալիս, դրա գրանցման վրա փող չպետք է ծախսվի: Պատգամավորը կտրականապես դեմ է դրան, քանի որ դա կոռուպցիայի տարրեր է պարունակում: Հրանտ Բագրատյանը օրինակ բերեց իր տեղը. եթե ամբիոնից ներքև է` դա ամենացածր հարթությունն է, ամբիոնի մոտ` ավելի բարձր, և այնտեղ, որտեղ Շարմազանովն է նստած, ամենաբարձրն է, և այդ ամենը անհավասարարություն է: Մինչդեռ` կառավարման տեսությունը չի ողջունում հարթություններ ստեղծելը:
«Այսօր ինչքան վատ է վիճակը, այնքան լավ, վատ եղեք, որ վազնագրաժդատ անեն: Իրականում, ծանր 90-ականներին ավելի քիչ մարդ է արտագաղթել, քան վերջին ութ տարիներին»,- ասաց Բագրատյանը՝ հիշեցնելով իր կառավարման ժամանակները` որպես առավելություն:
Արձագանքեց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը` հորդորելով իր գործընկերներին՝ Բագրատյանին չխանգարել, երբ նա ելույթ է ունենում: Միաժամանակ, նա հորդորեց Բագրատյանին` հնարավորինս քիչ էմոցիոնալ ելույթներ ունենալ, որովհետև այդ ընթացքում երևի չի զգում, թե ինչպես է սկսում վիրավորել այլ մարդկանց, մինչդեռ` հեղինակություն է` որպես մասնագետ, և իր պահվածքով պետք է օրինակ ծառայի մնացածներին:
Շարմազանովի դիտողությունը վերաբերում էր նրան, երբ Բագրատյանը, խոսելով պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի մասին, ասաց. «Դուք ջահել եք, նոր եք նշանակվել»: