| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  10 տարի առաջ - 2015-10-08 12:48
            10 տարի առաջ - 2015-10-08 12:48  
         
                
            Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց ներդրումային քաղաքականության հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ժամանակացույցը: Նա նշեց, որ հայեցակարգի գլխավոր նպատակն է բնութագրել Հայաստանի ներդրումային միջավայրը, սահմանել ներդրումային ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները և նախանշել դրանց իրականացման համար անհրաժեշտ պետական քաղաքականության սկզբունքները, ուղղություններն ու միջոցառումները:
Առանձնացնելով հայեցակարգի ներդրումային քաղաքականության խնդիրներն ու նպատակները` նախարարն ընդգծեց, որ ներդրումային ոլորտում պետական քաղաքականության հիմնական խնդիրներն են` ներդրումային միջավայրի բարելավումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներդրումների, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանումը:
«Ներդրումային քաղաքականության հիմնական նպատակն է ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորումը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացումը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտումը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացումը, շուկայական ենթակառուցվածքի զարգացումը, որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացումը և այդ բոլորի հիման վրա տնտեսական կայուն աճի և բնակչության բարեկեցության ապահովումը»,- ասաց Ճշմարիտյանը:
Նա նշեց՝ որպես խնդիրների լուծման և սահմանված նպատակներին հասնելու հիմնական գրավական` կառավարությունը կարևորում է մասնավոր հատվածում ներդրումների խրախուսումը՝ հստակ գիտակցելով, որ միայն տեղական մասնավոր հատվածի ջանքերը բավարար չեն` լուծելու այդ խնդիրը: Կառավարությունը ակտիվորեն փորձում է օտարերկրյա ներդրումներ ներգրավել՝ տնտեսական և սոցիալական ոլորտների գերակա նպատակների իրագործման համար:
Կարեն Ճշմարիտյանի զեկույցից հետո Հովիկ Աբրահամյանը դիմեց ներկաներին. «Ինչի՞ տենց ոգևորվեցիք, լավ բաներ է ասում դրա համա՞ր, թե՞ հավատ չի ներշնչում: Ո՞րն է պատճառը: Ես կարծում եմ, որ պարոն Ճշմարիտյանի ասածները լիովին հիմնավոր էին, և եթե որոշ մարդկանց դա դուր չի գալիս, դա իրենց ներքին և արտաքին պրոբլեմն է»: Վարչապետն այդպես էլ չմասնավորեցրեց, թե խոսքը կոնկրետ ում էր ուղղում: