կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-10 17:11
Քաղաքական

«Այստեղ չենք քաղաքականացնում». Ծառուկյանին դուր չեկավ Սերժ Սարգսյանի և նրա եղբոր հասցեին հնչած քննադատությունը

«Այստեղ չենք քաղաքականացնում». Ծառուկյանին դուր չեկավ Սերժ Սարգսյանի և նրա եղբոր հասցեին հնչած քննադատությունը

«Ծառուկյան»  դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր այցելեց նաև Վանաձոր: Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նա դարձյալ հիշեց 2015 թվականը և ասաց, թե քաղաքացիներ են դիմել իրեն՝ հարցնելով՝ հնարավո՞ր է կրկին նահանջի:

«Մարդիկ ասում են` կարո՞ղ ա հետ կանգնես, պարո'ն Ծառուկյան: Ես էլ ասում եմ` էն ժամանակ հեղափոխություն էր, ես ասել եմ` իմ ժողովրդի հետ գործ չունեք, որովհետև հեղափոխությունն առանց արյուն չի լինում: Էջը ծալել էի, որովհետև ես քաղաքականությամբ չեմ ապրում, ես ուզում եմ պիտանի լինել մեր ապագայի, մեր ժողովրդի համար»,- ասաց Ծառուկյանը, ապա ասաց, որ եթե ամեն մեկն իր գործով զբաղվի, ամեն ինչ լավ կլինի: «Օրինակ` պատգամավոր լինելը մենակ կնոպկա սղմելով չի»,- հայտարարեց նա:

Այնուհետև բնակիչները հարցերով դիմեցին Գագիկ Ծառուկյանին: Վանաձորցիներից մեկը մոտեցավ ամբիոնին և ասաց. «Էս ամենը, ինձ թվում ա, իզուր ա, որովհետև մենք արդեն մարդկանց գործով գիտենք՝ ով ով է: Էն ժամանակ, երբ Դուք քառօրյա պատերազմի ժամանակ զինվորի կողքը կանգնեցիք, ոչ մեկ  չկանգնեց: Ո'չ մեր պրեզիդենտը, ո'չ էլ իրա ախպերը»,- ասաց քաղաքացին:

Ծառուկյանը շտապեց ընդհատել նրան. «Այստեղ չենք քաղաքականացնում»:

Քաղաքացին ասաց նաև, որ բազմազավակ հայր է, սակայն ապրուստի պայմաններ չունի, աշխատանք չունի: Ծառուկյանը խոստացավ օգնել նրան: