կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-18 17:10
Իրավական

Ի՞նչ եք Ձեզ թույլ տալիս. Վարդան Պետրոսյանի կատակը դատավորին դուր չեկավ

Ի՞նչ եք Ձեզ թույլ տալիս. Վարդան Պետրոսյանի կատակը դատավորին դուր չեկավ

Արդեն հայտնել ենք, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանը հայտնեց, որ մեղսագրված արարքում իրեն մեղավոր չի ճանաչում:

 

Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հայտնեց, որ լսել է ամբաստանյալի հարցազրույցը, որում նա նշել է, որ պատրաստ է որոշակի ժամկետով ազատազրկում կրել, և հետաքրքրվեց Պետրոսյանից, թե այդ դեպքում ինչո՞ւ իրեն մեղավոր չի ճանաչում: «Հուշել չկա»,- վերջում ակնարկեց ներկայացուցիչը, ինչն անարձագանք չթողեց Վարդան Պետրոսյանը: «Որ հուշի, երկուս կստանամ չէ՞, հանկարծ չհուշե՛ք»,- ասաց դերասանը:

 

«Դուք դատարոնւմ եք գտնվում, ոչ թե այլ տեղ, որ կարողանաք ելույթներ ունենալ: Ի՞նչ եք Ձեզ թույլ տալիս, որտե՞ղ պետք է երկուս ստանաք` դատարանո՞ւմ: Տեղյակ չե՞ք, որ դատարանում երկուս չեն ստանում»,-  ասաց դատավորը:

 

Թեև ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը փորձեց առարկել Բալոյանի ներկայացրած հարցի կապակցությամբ, սակայն Պետրոսյանը պատասխանեց. «Ես հենց իմ առաջին ելույթի օրն ասացի, որ այս գործը երկու կողմ ունի` բարոյական և իրավական: Հենց որ քայլ ենք անում օրենքի բնագավառում, անմիջապես հարց եք բարձրացնում բարոյական կողմից, երբ քայլ ենք փորձում անել բարոյական կողմից, անմիջապես իմ առջև հառնում է օրենքը»: Նա շեշտեց, որ Բալոյանն իրեն զուտ բարոյական հարց է տալիս: