|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Արդեն հայտնել ենք, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մի քանի հոգու հետ ժամը 12-ին ՀՀ նախագահի նստավայրի առջեւ «Վիլնյուս կամ հրաժարական» պահանջով ցույց է սկսելու: Այդ առնչությամբ yerkir.am-ի լրագրողը Հայրիկյանից հետաքրքրվեց` արդյոք անշնորհակալ վերաբերմունք չէ՞` պահանջել այն իշխանությունների հրաժարականը, որոնք ժամանակին պետական բյուջեից օգնություն են ցուցաբերել իրեն, մասնավորապես` վճարելով իր վիրահատության և բուժման ծախսերը:
«Ձեզ ո՞վ է սովորեցրել` էսպես կաշառակեր լինել, ո՞վ է ձեր մտածելակերպն այդչափ փչացրել: Ես եղել եմ բռնադատված, ինձ առանձնահատուկ պետական օժանդակություն է հասնում: Ես երբեք չեմ ասել, չէ՞, որ եղել եմ ազատամարտիկ և զինվոր, ես եղել եմ մի հսկա տարածաշրջանի հրամանատար, որպես զինվորական` պետությունն ինձ պարտավոր էր աջակցել: Բացի դա` ես եղել եմ նախագահի` երկրի գլխավոր հրամանատարի թեկնածու: Դա կապել այս հարցին այնքան անտեղի և անթույլատրելի էր»,- հարցից անհանգստացած` ասաց Հայրիկյանը:
Ուշագրավ է, որ դրանից հետո ԱԻՄ-ականները հերթով իրենց պարտքն են համարել մոտենալ մեր թղթակցին եւ եւս մեկ անգամ հարցնել, թե նա ո՞ր ԶԼՄ-ն է ներկայացնում: