|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած` կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենքի նախագիծը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն, ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցի, թե կառավարությունն արդյոք քննարկե՞լ է քառյակի ու «Դեմ եմ» շարժման առաջարկություններն ու մտահոգությունները, տեղեկացրեց, որ` այո, բոլոր մտահոգությունները հաշվի են առնվել, և նրանց հետ քննարկումներ եղել են:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղից արձագանքեց. «Մի' մոլորեցրեք, այդպես չէ»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զարմացավ. «Այս ի՞նչ խոշոր ռեպլիկ էր»:
ԱԺ նիստի ավարտից հետո Արծվիկ Մինասյանը և Արտեմ Ասատրյանը երկար զրուցում էին` փորձելով ինչ-որ բան բացատրել միմյանց, կամ գուցե Արծվիկ Միանսյանը հորդորում էր նախարարին անկեղծ լինել: