Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարության նախորդ նիստում որոշում էր ընդունվել ՀՀ տարբեր մարզերում տեղի ունեցող ընտրությունների պատշաճ կազմակերպման համար ԿԸՀ-ին տրամադրել 79 միլիոն 529 հազար դրամ, իսկ ոստիկանությանը՝ 5 միլիոն 9.7 հազար դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ընտրությունների համար տրվող գումարը պահուստային ֆոնդից հատկացվում, չէ՞ որ բյուջեի ներկայացման ժամանակ կառավարությունը տեղեկացել է, որ այս տարի որոշ համայնքներում նախատեսված են ընտրություններ: «Պահուստային ֆոնդի գումարները պետք է տրվեն չնախատեսված կարիքների համար, բայց չէ՞ որ մենք նախապես տեղյակ ենք եղել գալիք ընտրությունների վերաբերյալ»,- ասաց նա և հորդորեց, որ այսուհետ նման հարցերը կառավարությունը պատշաճ ուշադրության արժանացնի:
Օրենքի նախագծի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց նաև ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ով առանց խոսափողի էր խոսում, և լրագրողների հնարավորություն չունեին վերջինս նրա լսելու, սակայն Հակոբյանի խոսքին Հովիկ Աբրահամյանի արձագանքից պարզ է դառնում, որ նա համաձայն չէր ոստիկանությանը այդչափ գումար հատկացնելուն:
«Հիմք ընդունելով Գորիկ Գուրգենիչի առաջարկը` պետք է ոստիկանության գումարը կրճատել,- ասաց վարչապետը:- Պարո'ն Հակոբյան, օրենքով իրենց լիազրությունն է՝ պետք է ապահովվեն ընտրությունների ընթացքը: Դե, ես ոստիկանապետին հորդորում եմ հրաժարվել այդ ֆինանսական օգնությունից»,:
Օրենքի նախագիծն ընդունվեց: