կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-03 13:37
Մշակույթ

Նժդեհի արձանի քանդակագործը, այո, Պետերբուրգում է սովորել, բայց ոչ` Պյոտր Առաջինի հետ

Նժդեհի արձանի քանդակագործը, այո, Պետերբուրգում է սովորել, բայց ոչ` Պյոտր  Առաջինի հետ

Եթե չեն քննադատում, ուրեմն ոչինչ արված չէ, քննադատություններին էլ պետք է հանգիստ մոտենալ. այսօր լրագրողներին ասաց Գարեգին Նժդեհի արձանի ճարտարապետ Ասլան Մխիթարյանը:

Նա նշեց, որ յուրաքանչյուր արձան, երբ տեղադրվում է, բուռն խոսակցություոնների տեղիք է տալիս: «Այդպես էր և Առնո Բաբաջանյանի քանդակի դեպքում, որը հիմա մեր սիրելի քանդակներից մեկն է դարձել: Վարդան Մամիկոնյանի արձանին էլ, կներեք, բայց ասում էին, թե կարծես «շաքար աքլոր» լինի: Ժամանակի հարց է, կանցնի, ամեն ինչ տեղը կընկնի»,- ասաց Մխիթարյանը:

Ըստ ճարտարապետի` շատ ավելի հեշտ կլիներ արվեստի գործիչներից մեկին քանդակել, քան Նժդեհին, քանի որ երաժշտի, դերասանի քանդակի դեպքում դու ազատ ես քո արտահայտչամիջոցների հարցում:

«Խոսակցություններ կային, թե ինչու արձանը չի տեղադրվել Նժդեհի հրապարակում: Ասեմ` Նժդեհի հրապարակում Սպանդարյանի արձանն է տեղադրվել, և հետո այս տեղը շատ լավն է` քանդակը ձուլվում է միջավայրին: Իսկ որ ասում են` Պյոտր Առաջինին է նման, դրա հետ կապված էլ հետևյալը կասեմ` ո՞վ է 200 տարի առաջ տեսել Պյոտր Առաջինին, որ հիմա էլ նման բաներ են ասում»,-ասաց Մխիթարյանը:

Ինչ վերաբերում է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հայտարարությանը, թե գուցե քանդակագործը Պետերբուրգում է սովորել և դրա համար էլ Նժդեհի արձանը նման է Պյոտր Առաջինին, ապա,  ըստ ճարտարապետի, նախարարը կատակ է արել, որն այլ կերպ է հասկացվել: «Քանդակագործը, այո, Պետերբուրգում է սովորել, բայց ոչ` Պյոտր Առաջինիի հետ»,- ասաց նա: 

Ճարտարապետը վստահ է` արձանը շուտով հավանության է արժանանալու և մեզ մտորելու տեղիք տալու: