Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հանրապետության հրապարակին հարակից պուրակում հանդիսավորությամբ բացվեց Գարեգին Նժդեհի արձանը:Քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ դրական կարծիք ունի նոր արձանի մասին, իսկ Երևանի սրտում Նժդեհի արձան կանգնեցնելը` մեծ պատիվ:
Քաղաքապետը խոսեց նաև արձանի արտաքին տեսքի վերաբերյալ քննադատությունների մասին, ասելով, որ համաձայն չէ այդ քննադատությունների հետ:
«Ամեն մարդ իր կարծիքն ունի և իր տեսակետը, և ճարտարապետը Նժդեգի կերպարն այսպես է տեսել: Ես այն գնահատում եմ, և կարևորում եմ, որ Երևանում Նժդեհի արձանն իր տեղն ունենա»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Հարցին, թե ինչու Նժդեհի անվան հրապարակում չկանգնեցվեց համանուն արձանը, Տարոն Մարգարյանը նշեց, որ 2011թ-ին ստեղծվել էր հանձնաժողով, որը պետք է որոշեր Նժդեհի արձանի տեղադրման հարցը, և որոշում կայացվեց, որ Հանրապետության հրապարակին կից այգում այն տեղադրվի:
Լրագրողների դիտարկմանը, թե Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակին մոտ է տեղադրվել արձանը, քաղաքապետը արձագանքեց, ասելով, որ արձանի շրջակայքում կան նաև այլ կուսակցությունների գրասենյակներ, և որ Հանրապետական կուսակցության գրասենյակն այստեղ կապ չունի, ավելի շուտ կապ ունի Հանրապետության հրապարակն ու հարակից բարեկարգված պուրակը: