|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևանում արձաններ տեղադրելու հարցը գտնվում է քաղաքապետարանի իրավասության ներքո, մշակույթի նախարարությունը չի լուծում այդ հարցերը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` խոսելով կառավարության երրորդ մասնաշենքի հարևանությամբ Նժդեհի արձանի տեղադրման մասին:
«Մենք բովանդակային ընդհանուր կողմով ասում ենք` նպատակահարմար գտնում ենք արձանը դնել, թե` նպատակահարմար չենք գտնում, բայց տեղադրման տեղը որոշում է քաղաքապետարանը»,- ասաց նախարարը:
Հարցին` արդյոք՞ նպատակահարմար չէր արձանը տեղադրել հենց Նժդեհի անվան հրապարակում, Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող քաղաքապետարանի փոխարեն այսօր ասել, թե ինչո՞ւ են նրանք այդպես նպատակահարմար գտել»:
Արձանի տեղադրման վայրի վերաբերյալ էլ նախարարը հրաժարվեց կարծիք հայտնել: «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև ես չեմ ուզում մեկնաբանել այն ոլորտը, որտեղ ես իրավասու չեմ մտնել: Իսկ դուք քաղաքապետարանին հարցրե՞լ եք, թե ինչ պատճառաբանությամբ են նրանք այս կամ այն տեղը որոշում: Մենք ունենք ներկայացուցիչ քաղաքապետարանի ճարտարապետական խորհրդում, որը մեր փոխնախարարն է, և այն, ինչ այնտեղ կուտակվում, խոսում են, դուք ուզում եք, որ մեկ վայրկյանում ձեզ ասե՞մ: Ես չգիտեմ, թե նրանք ինչ պատճառաբանություններ են բերել»,- ասաց նա: