Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գարեգին Նժդեհի արձանի քանդակագործը` Գագիկ Ստեփանյանը, Նժդեհին գանգուր մազերով է քանդակել, որպեսզի կերպարն ավելի ուժեղ երևա, նրան լեգենդ դարձնելու համար է մազերը երկար` մինչև ուսերը թողել: Այսօր նա լրագրողներին ասաց, որ Նժդեհին քանդակել է` հիմք ունենալով նրա` բանտում եղած ժամանակ արված մի լուսանկար, որում Նժդեհը նիհարել էր, և նրա դիմագծերն ավելի էին ընդգծվել: Քանդակագործի կարծիքով` քանդակի միջոցով տեսնում ենք` Նժդեհը կանգնած է ամուր և հաստատուն` հանուն հայրենիքի և հավատքի:
«Քանդակը ներդաշնակ և արվեստի բարձր ճաշակով է արվել, պետք չէ քննադատելով տաճարը փչացնել: Յուրաքանչյուրի աչքը սովոր է իր պատկերացրած Նժդեհին տեսնել, բայց քանդակագործը գերեզմանի գործ չի անում, կերպար է ստեղծում»,- ասաց Ստեփանյանը:
Նա նշեց նաև, որ Նժդեհի արձանի վրա 5 տարի աշխատել է, անընդհատ հղկել: «Երբ մրցույթ հայտարարվեց, առաջին փուլի ժամանակ ոչ մեկի նախագիծը չանցավ: Առաջին փուլին ես էլ ներկայացրել էի Նժդեհին, որի ձեռքը սրի վրա էր դրված, նա սուրը չէր ճոճում, ուղղակի ձեռքը դրել էր վրան: Հետո արդեն ներկայացրի այն նախագիծը, որը կյանքի կոչվեց: Ես հիմա սպառվել եմ, անգամ` հյուծվել, շատ կրակների միջով եմ անցել, հիմա հանգստանալ է պետք»,- ասաց քանդակագործը: