Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքը Նժդեհի արձանի մասին միայն ու միայն քաղաքական ենթատեքստ էր հետապնդում. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Ըստ նրա` խնդիրն այն է, որ մենք մեր հերոսներին չենք կարողանում հավուր պատշաճի ներկայացնել և աշխարհին ասել, որ Նժդեհը մեզ համար հերոս էր մինչև Երկրորդ համաշխարհայինի սկիզբը:
«Մենք պահանջում ենք, որ ուրիշները ճանաչեն մեզ, բայց մենք մեր հերոսներին չենք կարողանում աշխարհին ներկայացնել, նախ` մենք մեզ պետք է ճանաչենք: Ռուսաստանի` նման արձագանքից շատ չպետք է հուզվենք և շատ սառը պետք է պատասխանենք նրանց: Մենք քաղաքական դաշտում շատ ծանր ենք մտածում և դժվար ենք դիրքային փոփոխություններ անում, դրա համար էլ ամեն ինչից հուզվում ենք»,- ասաց Միլիտոնյանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, չի կարծում, որ ՌԴ-ի քայլը հակահայկական դրսևորում է:
Ըստ նրա` ռուսներն այսօր այնքան արձաններ ունեն, որոնք ուղղակի չպետք է լինեին. օրինակ` Կրեմլի հրապարակում տեղադրված` Լենինի արձանը: ՀԳՄ նախագահի հավաստմամբ` Լենինն ինքն իր կտակում չի նշել, որ ուզում է «գետնի երեսին» մնալ:
«Բայց մենք չպետք է ռուսներից պահանջենք, թե` դե որ այդպես է, դուք էլ ձեր այսինչ հերոսի արձանը հանեք: Ոչ, մենք չպետք է նման քայլերի դիմենք: Ռուսաստանի քայլը քաղաքական մանր քայլ էր ուղղակի»,- խոսքն ամփոփեց Միլիտոնյանը: