Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ուրախ է, որ ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը քառօրյա պատերազմից հետո վերադարձել է Հայաստան: «Եկել է Հայաստան, Արցախ, բարով է եկել»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով Սամվել Բաբայանի վերադարձին:
«Ես ուզում եմ, որ բոլոր հայերը վերադառնան, ոչ թե հեռանան»,- հավելեց նա:
Դիտարկմանը, թե Բաբայանը երեկ քննադատել է ՀՀ իշխանություններին նրա համար, որ 800 հեկտար տարածքը համարում են ոչ մարտավարական, որ պաշտպանողական քաղաքականություն են վարում, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Ես իշխանության թերացումների ու առավելությունների մասին բազում անգամ խոսել եմ, անգամ` անկախ հարգարժան գեներալի հայտարարություններից իշխանությունը շատ լավ գիտի իր առավելություններն ու թերությունները: Չեմ ուզում հեռակա բանավեճի մեջ մտնել Արցախյան հերոսի հետ»:
Անդրադառնալով այն կարծիքներին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ուժեղ ընդդիմադիր թև է ձևավորվում, որի գլուխ կանգնած է Վարդան Օսկանյանը` իր «Համախմբում» կուսակցությամբ, Շարմազանովն ասաց. ««Հարսնացուն հյուսիս»-ից ֆիլմը տեսե՞լ եք: Ասում ա՝ когда приеедет мама? Պատասխանում ա՝ может завтра, может послезавтра: Հիմա էդ մեր ընդդիմությունն ա: Ամեն օր ասում եք՝ հեսա ուժեղ ընդդիմություն ենք ունենալու: Ո՞ւր ա, տեսնենք, Աստված տա, ի՞նչ ասեմ»: