Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Դատապարտելի հայտարարություն է, որը պետք է արժանանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խստագույն գնահատականին. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարությանը, թե Ադրբեջանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնակարգի և իր օրենսդրության, իրավունք ունի «ռազմական ճանապարհով ազատագրելու իր օկուպացված տարածքները»:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի խորհրդարանական իշխանության ներկայացուցիչը բացահայտ է խոսում պատերազմ վերսկսելու մասին, ինչն անթույլատրելի է: «Պետդումայում նախորդ տարի նրան հստակ պատասխանել եմ, սակայն լավ չի հասկացել, ու կկրկնեմ` թող բոլորի մտքից դուրս գա, որ ՀՀ-ում Արցախի միջազգային ճանաչման գործընթացում որևէ քաղաքական ուժ, այդ թվում` մեր քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, կարող է հետընթաց արձանագրել»,- ասաց Շարմազանովը:
Նա շեշտեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժ դառնալուց հետո էլ Արցախի հակամարտության հարցում իրենց դիրքորոշումը չեն փոխել: Նաև հայտարարեց, որ ինչպես իշխանություն եղած ժամանակ են պայքարել Արցախի հարցի արդար լուծման համար, հիմա էլ սատարելու են իշխանություններին բոլոր բանակցություններում, որպեսզի ներկայիս իշխանությունը լավագույնս պաշտպանի Արցախը:
«Արցախի և Հայոց ցեղասպանության հարցում ընդդիմություն ու իշխանություն չկա, բոլորս Արցախի անվտանգության երաշխավորներեն ենք: Արցախի հարցը հարցերի հարցն է, սրբագույն հարցն է»,- եզրափակեց Շարմազանովը: