|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Էդուարդ Շարմազանովը դեմ է քվեարկել, և առհասարակ` ՀՀԿ-ի հավաքական կարծիքը Փաշինյանի քաղաքական լիդերության, վարչապետության վերաբերյալ չի փոխվել: «Բայց կան իրողություններ, մենք չենք կարող հաշվի չնստել իրողությունների հետ»,-վարչապետի ընտրություններից հետո խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա` քաղաքական ուժը, որն իրեն համարում է պետական գաղափարախոսության կրող, վերմակն իր վրա գցելով չպիտի առաջնորդվի: «Երբեմն պետք է գնաս զիջումների՝ հասկանալով, որ դա է այդ պահին իրական ճանապարհը»,- հավելեց Շարմազանովը:
Հարցին` մեծամասնությունը ՀՀԿ-ն պահպանելո՞ւ է, նա արձագանքեց. «Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է»: Ապա հավելեց, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է սկզբունքով, որևէ մեկի ճնշմամբ չի առաջնորդվում, ոչ էլ` սուրճի բաժակ նայելով, հետևաբար` չի կարող ասել, թե ինչպես կքվեարկեն կառավարության ծրագրին: «Երբ կներկայացվի կառավարության ծրագիրը, այդ ժամանակ էլ կասենք»,-ասաց Շարմազանովը:
Հարցին, թե ինչպիսի՞ ընդդիմություն են լինելու, նա պատասխանեց. «Ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորացմանը»: