կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-24 16:03
Քաղաքական

Ինքնիշխան, հզոր, ուժեղ, բարեկեցիկ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքն այսօր ուժեղ է, քան երբևէ․ Արման Վարդանյան

Ինքնիշխան, հզոր, ուժեղ, բարեկեցիկ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքն այսօր ուժեղ է, քան երբևէ․ Արման Վարդանյան
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Այսօր` ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության միլիոն ու կես նահատակների հիշատակը և խոնարհվում նրանց անմար հիշատակի առջև։ Ցավոք, 106 տարի անց Թուրքիան ոչ միայն հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև շարունակում է հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը:
Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն էր նաև պատճառը, որ հանգեցրեց Արցախի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին, որի հետևանքով` նահատակվեցին հազարավոր հայորդիներ:
Եվ այսօր էլ, միջազգային հանրության լուռ համաձայնությամբ, Թուրքիայում և Ադրբեջանում վերածնունդ է ապրում հայատյացությունը: Այսօր էլ թուրքը սպառնում է հային, վիրավորում հայի արժանապատվությունը, անթաքույց տարածքային նկրտումներ դրսևորում Հայաստանի հանդեպ:
 
Ինքնիշխան, հզոր, ուժեղ, բարեկեցիկ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքն այսօր ուժեղ է, քան երբևէ:
 
Հետևաբար, սա խթան պետք է լինի՝ հզոր պետություն ունենալու, որի հիմքը տեխնիկապես ուժեղ բանակի կառուցումն է:
 
Աշխարհասփյուռ հայությանը միասնականության կոչ եմ անում, քանզի միայն այդ կերպ կարող ենք հաղթահարել Մեծ Եղեռնի և արցախյան վերջին պատերազմի ցավը: Մենք պարտավոր ենք լինել մեկ բռունցք՝ թույլ չտալով, որպեսզի կրկնվի պատմությունը։
Ոտքի՛, հայե՛ր, մենք պետք է միասնաբար կառուցենք հզոր պետություն, ամուր բանակ և զարգացած տնտեսություն»: